BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Մ23 ԵԱ․ Արման Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր
10 Մարտ 2026

Մ23 ԵԱ․ Արման Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

Սերբական Զրենյանին քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 57 կգ քաշային Արման Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում 10։0 հաշվով ջախջախել է Բելառուսի ներկայացուցիչ Արտյոմ Պավլյուչենկային։

Հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտում 16։5 հաշվով հաղթել էր ուկրաինացի Միկոլա Բրատովին։

Մեկնարկում 19-ամյա Հարությունյանը զիջել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Այանդար Օնդարին՝ 5։7 հաշվով։

Քիչ անց բրոնզե մեդալի համար իրենց գոտեմարտերը կանցկացնեն նաև 65 կգ քաշային Արման Մուսիկյանն ու 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը։

Այսօր պայքարի մեջ են մտել 5 հայ ըմբիշ։ Լևիկ Միքայելյանը դուրս է եկել եզրափակիչ ու վաղը կպայքարի ոսկե մեդալի համար։ Եվս 2 ներկայացուցիչ կունենանք բրոնզե մեդալի համար պայքարում։ Բոլոր արդյունքներին ծանոթացեք այստեղ։

Նախորդ հոդվածը
Մ23 ԵԱ․ Միքայելյանը կպայքարի ոսկու, Իբոյանն ու Խաչատրյանը՝ բրոնզի համար
Հաջորդ հոդվածը
Մ23 ԵԱ․ Մուսիկյանը գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ կորցրեց առավելությունը՝ զիջելով բրոնզե մեդալը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։