Հայ երկու ըմբիշ դուրս է եկել Լաս Վեգասում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ| Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը՝ Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը| Պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում| Նոան հաղթեց 5։1 հաշվով| Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել (տեսանյութ)| Ալաշկերտը ոչ-ոքի խաղաց Արարատ-Արմենիայի հետ|
Հայ երկու ըմբիշ դուրս է եկել Լաս Վեգասում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ
Այսօր 10:14

Հայ երկու ըմբիշ դուրս է եկել Լաս Վեգասում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ՝ Գասպար Տերտերյանը և Մարտիկ Պետրոսյանը դուրս են եկել եզրափակիչ:

72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը կիսաեզրափակչում 3։2 հաշվով առավելության է հասել Կոլումբիայի ներկայացուցիչ Նիլսոն Սինիստերայի նկատմամբ։ Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի Ղազախստանը ներկայացնող Յուսուֆ Աշրապովը։

82 կգ քաշային կարգում Մարտիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում նույնպես 3։1 հաշվով հաղթանակ է տարել՝ պարտության մատնելով Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յոհանսոնին։ Ոսկե մեդալի համար գոտեմարտում Պետրոսյանը կմրցի Իրանի ներկայացուցիչ Աբոլֆազլ Մոհամադիի հետ։

67 կգ քաշային կարգում Յուրիկ Հովեյանը երկու հաղթանակից հետո պարտվել է քառորդ եզրափակչում, սակայն պահպանում է բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությունը` սփոփիչ գոտեմարտ անցկացնելով։

97 կգ քաշային կարգում Ռուբեն Գևորգյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում և ավարտել մրցելույթները։

Մինչև 23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը Լաս Վեգասում անցկացվում է հոկտեմբերի 12-18-ը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ առաջնությանը մասնակցում է 9 ըմբիշով։ Հավաքականի կազմում ընդգրկված են նաև Մանվել Խաչատրյանը (55 կգ), Յուրի Կարապետյանը (63 կգ), Սամվել Տերտերյանը (77 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ)։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ հանդես կգա 10 ըմբիշով։ Հայաստանի ներկայացուցիչներն են Արման Հարությունյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ), Հայկ Աբրահամյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Չոլակյանը (74 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ), Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ)։

Նախորդ հոդվածը
Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը՝ Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։