Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը (արդյունքներ)| Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը եզրափակիչում է| Հայաստանի գավաթ․ Ալաշկերտը վստահ հաղթանակով դուրս եկավ քառորդ եզրափակիչ | Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Յունիսպորտն առաջին հաղթանակն է տարել| ԱԱ. Ազատ ոճի հայ ըմբիշներն իմացել են առաջին մրցակիցներին| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը (տեսանյութ)|
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը եզրափակիչում է
Այսօր 16:20

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը եզրափակիչում է

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) նվաճեց եզրափակիչի ուղեգիր:

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 2:1 հաշվով առավելության հասավ Բուլղարիան ներկայացնող Շամիլ Մամեդովի նկատմամբ:

Հոկտեմբերի 30-ին Վազգեն Թևանյանն աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկի ամերիկացի Բոուեն Բասեթի հետ:

27-ամյա Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:6 հաշվով հաղթել էր Մոնղոլիան ներկայացնող Զենեմեդեր Բյամբասուրենին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 2:1 հաշվով ուժեղ էր գտնվել ղազախ Օսիմժան Դաստանբեկից, իսկ քառորդ եզրափակիչում 3:2 հաշվով պարտության էր մատնել Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, իրանցի Ռահման Ամուզադին:

Վազգեն Թևանյանը կարիերայում առաջին անգամ կգոտեմարտի աշխարհի առաջնության եզրափակիչում:

Նախորդ հոդվածը
Հայաստանի գավաթ․ Ալաշկերտը վստահ հաղթանակով դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Հաջորդ հոդվածը
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը (արդյունքներ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։