Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ըմբշամարտի Մ23-ԱԱ. Սարգիս Բեգոյանը՝ բրոնզե մեդալակիր
18 Հոկտեմբեր 2026

Ըմբշամարտի Մ23-ԱԱ. Սարգիս Բեգոյանը՝ բրոնզե մեդալակիր

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Բեհրուզբեկ Թուրանմուրատովի հետ և 14:9 հաշվով վստահ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ: Ընդհանուր առմամբ, Բեգոյանն առաջնությունում 4 գոտեմարտ է անցկացրել՝ տանելով 3 հաղթանակ:

Ավելի վաղ հունահռոմեական ըմբիշները երկու արծաթե մեդալ էին նվաճել Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունում: Երիտասարդական ԱԱ-ի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել էին Գասպար Տերտերյանը (72 կգ) և Մարտիկ Պետրոսյանը (82 կգ)։ 

Նախորդ հոդվածը
Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող
Հաջորդ հոդվածը
Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։