ԱԱ. Ազատ ոճի հայ ըմբիշներն իմացել են առաջին մրցակիցներին
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հոկտեմբերի 29-ին կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ: Վիճակահանությունից հետո հայ ըմբիշներն իմացել են առաջին մրցակիցներին:
Մանվել Խնձրցյանը (57 կգ) որակավորման փուլում կմրցի Մու Յուն (Հարավային Կորեա) - Քինկան Հի (Չինաստան) գոտեմարտի հաղթողի հետ:
Արսեն Հարությունյանը (61 կգ) նույնպես կմեկնարկի որակավորման փուլից՝ մեքսիկացի Դերեկ Գարսիայի դեմ գոտեմարտով:
Վազգեն Թևանյանը (65 կգ) 1/16 եզրափակիչում ուժերը կչափի Մոնղոլիան ներկայացնող Զենեմեդեր Բյամբասուրենի հետ:
Արման Անդրեասյանը (70 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ կհանդիպի Ֆերհատ Կիլից (Թուրքիա) – Վիշալ Կալիրամանա (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ:
Նարեկ Հարությունյանը (74 կգ) որակավորման փուլում կմրցի ռուսատանցի Ինալբեկ Շերիևի հետ:
Հրայր Ալիխանյանը (79 կգ) որակավորման փուլում կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Խանիևի հետ:
Առաջին մրցումային օրը հայ ըմբիշներից պայքարի մեջ կմտնի միայն Վազգեն Թևանյանը: