Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում| Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով է բաց թողնելու աշխարհի առաջնությունը| Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների կազմերը| Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Հորդանանին| ՖԻՖԱ-ն հրապարակել է դասարկարգման թարմացված աղյուսակը| Մ-23 ԱԱ. Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը|
Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով է բաց թողնելու աշխարհի առաջնությունը
Այսօր 16:10

Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով է բաց թողնելու աշխարհի առաջնությունը

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 34-ամյա ըմբիշը վնասվածքի պատճառով է բաց թողնելու ԱԱ-ն: 97 կգ քաշային կարգում Ալեքսանյանին կփոխարինի Մ-23 աշխարհի չեմպիոն Հայկ Խլոյանը: Օլիմպիական չեմպիոնն այս տարի չէր մասնակցել նաև Եվրոպայի առաջնությանը:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաև Նորայր Հախոյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կայանալու է հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ին:

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների կազմերը
Հաջորդ հոդվածը
Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։