BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Մ23 ԵԱ․ Մուսիկյանը գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ կորցրեց առավելությունը՝ զիջելով բրոնզե մեդալը
10 Մարտ 2026

Մ23 ԵԱ․ Մուսիկյանը գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ կորցրեց առավելությունը՝ զիջելով բրոնզե մեդալը

Սերբական Զրենյանին քաղաքում ընթացնում է ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4։6 հաշվով զիջեց ադրբեջանցի Մուսա Աղաևին։

Գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ հաշիվը 4։4 էր։ Նման ավարտի դեպքում հաղթանակը կշնորհվեր հայ ըմբիշին, սակայն Աղաևը կարողացավ մնացյալ վայրկյանների ընթացքում գորգի սահմաններից դուրս հանել Մուսիկյանին՝ վաստակելով 1 միավոր։ Հայ ըմբիշի մարտավկաները չելենջի դիմեցին, որում մրցավարները վերահաստատեցին իրենց որոշումը՝ շնորհելով ևս 1 միավոր ադրբեջանցի մարզիկին։

Ավելի վաղ, Մուսիկյանը մեկնարկում տուշեով հաղթանակի էր հասել հունգարացի Զոլտան Միժեիի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Արմանը ժամանակից շուտ առավելության էր հասել շվեյցարացի Սանդրո Հունգերբյուլերի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 6։9 հաշվով զիջել էր Բելառուսի ներկայացուցիչ Մագոմեդխան Մագամեդխանովին։

Րոպեներ առաջ այս առաջնությում Հայաստանի համար 1-ին մեդալը նվաճեց 57 կգ քաշային Արման Հարությունյանը։

Այսօր պայքարի մեջ են մտել 5 հայ ըմբիշ։ Լևիկ Միքայելյանը դուրս է եկել եզրափակիչ ու վաղը կպայքարի ոսկե մեդալի համար։ Եվս 2 ներկայացուցիչ կունենանք բրոնզե մեդալի համար պայքարում։ Բոլոր արդյունքներին ծանոթացեք այստեղ։

Նախորդ հոդվածը
Մ23 ԵԱ․ Արման Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
Մ23 ԵԱ․ Դավիթ Մարգարյանը՝ բրոնզե մեդալակիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։