Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Մ23 ԵԱ․ Դավիթ Մարգարյանը՝ բրոնզե մեդալակիր
10 Մարտ 2026

Մ23 ԵԱ․ Դավիթ Մարգարյանը՝ բրոնզե մեդալակիր

Սերբական Զրենյանին քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը բրոնզե մեդալի համար պայքարում 5։3 հաշվով հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Մարսել Վագինին։

Մեկնարկում Մարգարյանը ժամանակից շուտ զիջել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Ելթեմիրովին, իսկ սփոփիչ գոտեմարտում 11։4 հաշվով առավելության էր հասել իտալացի Դանիելե Ջուբիոտիի նկատմամբ։

Քիչ առաջ այս առաջնությում Հայաստանի համար 1-ին մեդալը նվաճեց 57 կգ քաշային Արման Հարությունյանը, իսկ 65 կգ քաշային Արման Մուսիկյանը գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ կորցրեց առավելությունը՝ զիջելով բրոնզե մեդալը։

Այսօր պայքարի մեջ են մտել ևս 5 հայ ըմբիշ։ Լևիկ Միքայելյանը դուրս է եկել եզրափակիչ ու վաղը կպայքարի ոսկե մեդալի համար։ Եվս 2 ներկայացուցիչ կունենանք բրոնզե մեդալի համար պայքարում։ Բոլոր արդյունքներին ծանոթացեք այստեղ։

Նախորդ հոդվածը
Մ23 ԵԱ․ Մուսիկյանը գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ կորցրեց առավելությունը՝ զիջելով բրոնզե մեդալը
Հաջորդ հոդվածը
Լիվերպուլը արտագնա խաղում զիջեց Գալաթասարային (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։