Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը| «Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի Freedom Arena մարզադաշտում| Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային| Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը|
Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը
Այսօր 14:19

Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը

ՀՖՖ-ի՝ «Ուրարտու» ՖԱ-ի կողմից արտահերթ ժողովին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ հայտարարության կապակցությամբ երևանյան ակումբը հանդես է եկել հայտարարությամբ:

«Ակումբը տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին և, համապատասխանաբար, ո՛չ համաձայնություն է հայտնել, ո՛չ էլ հրաժարվել է դրան միանալուց։

Հետևաբար, ակումբի հրաժարվելու մասին պնդումը չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ակումբի տարարած հաղորդագրության մեջ:

ՀՖՖ-ն ավելի վաղ, մասնավորապես, հայտնել էր. «Արտահերթ ժողով հրավիրելու դիմում է ներկայացրել ՀՖՖ 34 անդամից 29-ը, այդ թվում՝ Պրեմիեր լիգան ներկայացնող 9 ակումբ՝ «Արարատ-Արմենիա», «Նոա», «Փյունիկ», «Ալաշկերտ», «Սարդարապատ», «Վան», «Արարատ», «Գանձասար» և «Սյունիք», ՀՀ առաջին լիգան ներկայացնող 6 ակումբ՝ «Անդրանիկ», «Օլիմպիա», «Միկա», «Լեռնային Արցախ», «Բենտոնիտ» և «Արարատ Ավշար», ինչպես նաև մանկապատանեկան մրցաշարերին մասնակցող ակումբներ՝ «Ախթամար», «Աչաջուր», «Վեդի», «Այգ», «Նիկարմ», «Կումայրի», «Հայասա», «Լոռի Վանաձոր», «Վեստ Արմենիա», «Աղբյուրակ», «Անի» և «Աբովյան Ակադեմիա»։

Նախաձեռնությանը միացել են նաև «Երևան ֆուտզալի» և «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ակումբները։

Հետագայում տեղեկացել ենք, որ նախաձեռնությանը միանում է նաև «Վանաձոր» ակումբը։ Նախաձեռնությանը չեն միացել «Ուրարտու», «Շիրակ», «Դովեղ» և «Հայք» ակումբները»։

Նախորդ հոդվածը
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։