Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը| Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)| Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը| «Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի Freedom Arena մարզադաշտում| Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային| Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը|
Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը
Այսօր 17:14

Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի առցանց քվեարկության արդյունքում հաստատվել է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը և ժամը:

9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով՝ ՀՖՖ արտահերթ ժողովը կկայանա սույն թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, ՀՖՖ շենքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել: 

Վերջիններս դիմել են ՀՖՖ կանոնադրության փոփոխման և լրացումներ կատարելու նպատակով։

Առաջարկվում է կանոնադրության 31-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի փոփոխություն։ Գործող կանոնադրությամբ Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար, ի թիվս այլ պայմանների, պահանջվում է վերջին մեկ տարում մշտապես բնակվել Հայաստանի Հանրապետությունում և տիրապետել հայերենին։

Նախագծով առաջարկվում է հանել նշված 2 պահանջը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները։

Առաջարկվում է նաև կանոնադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետի փոփոխություն։ Գործող կանոնադրությամբ նախատեսվում է, որ եթե անձը համապատասխան պաշտոնում պաշտոնավարել է այդ պաշտոնի համար սահմանված քառամյա ժամկետից պակաս, ապա այդ ժամանակահատվածը, անկախ դրա փաստացի տևողությունից, հաշվարկվում է որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե անձը համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել է երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարման դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։

Նախորդ հոդվածը
Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։