BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Մ17 ԵԱ․ Հայ ազատոճայինների արդյունքները
16 Հունիս 2025

Մ17 ԵԱ․ Հայ ազատոճայինների արդյունքները

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Հայ ազատոճայինները նվաճեցին 4 մեդալ՝ 1 արծաթե ու 3 բրոնզե։

45 կգ քաշային Արեն Փիրուզյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի Օմար Ուսուբովին՝ 12։2 հաշվով։

48 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը եզրափակիչում 0։4 հաշվով զիջեց ադրբեջանցի մարզիկին՝ դառնալով արծաթե մեդալակիր։

55 կգ քաշային Արմեն Պապիկյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ վճռորոշ գոտեմարտում հաղթելով UWW-ի դրոշի ներքո մասնակցող ըմբիշին։

60 կգ քաշային Ռազմիկ Ոսկանյանը նույնպես դարձավ բրոնզե մեդալակիր։ Ոսկանյանը ևս հաղթել էր UWW-ի դրոշի ներքո հանդես եկող մասնակցին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հունահռոմեական ըմբշամարտի Մ17 հավաքականը, նվաճելով 2 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ, մեդալային հաշվարկում գրավել էր 1-ին տեղը։

Այսպիսով, այս Եվրոպայի առաջնությունից մեր ըմբիշները վերադառնում են 2 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալով։

Նախորդ հոդվածը
Ժիրայր Մարգարյանը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ
Հաջորդ հոդվածը
Բերեզովսկին խոսել է Տիկնիզյանի՝ Ցրվենա Զվեզդա տեղափոխության մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։