BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Բերեզովսկին խոսել է Տիկնիզյանի՝ Ցրվենա Զվեզդա տեղափոխության մասին
16 Հունիս 2025

Բերեզովսկին խոսել է Տիկնիզյանի՝ Ցրվենա Զվեզդա տեղափոխության մասին

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Հայաստանի հավաքականի նախկին դարպասպահ Ռոման Բերեզովսկին խոսել է պաշտպան Նաիր Տիկնիզյանի՝ Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» հնարավոր տեղափոխության մասին:

«Նա, հավանաբար, «Ցրվենան» տեսնում է որպես անցումային կետ, «Լոկոմոտիվի» և Եվրոպայի ավելի լուրջ ակումբի միջև ցատկահարթակ: Ամեն ինչ Տիկնիզյանի ձեռքերում է», - Բերեզովսկու խոսքերն է փոխանցում «Match TV»-ն:

Հիշեցնենք, որ պաշտպանի աշխատանքային պայմանագիրը «երկաթուղայինների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: ՌՊԼ նախորդ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 23 խաղի, որոնցում խփել է երկու գոլ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիկնիզյանը հունիսի 21-ին բուժզննում կանցնի սերբական ակումբի համար:

Նախորդ հոդվածը
Մ17 ԵԱ․ Հայ ազատոճայինների արդյունքները
Հաջորդ հոդվածը
ՀՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։