BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
ՀՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները
16 Հունիս 2025

ՀՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Transfermarkt պարբերականը թարմացրել է Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

ՀՊԼ-ում հանդես եկող ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Նոայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարն է։ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 750 հազար եվրո, ընդ որում, նրա արժեքը նվազել է։ Նույն արժեքն ունի նաև Հայաստանի չեմպիոնի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հելդեր Ֆերեյրան։ 

Լավագույն եռյակը եզրափակում է Յան Էտեկին՝ կրկին «Նոայից»։ Նրա տրանսֆերը կայքը գնահատում է 700 հազար եվրո։ Նույն չափ են գնահատվում նաև Գուստավո Սանգարեի ու Էրալդո Չինարիի տրանսֆերային արժեքները, սակայն վերջինս, ըստ sportmedia-ի տեղեկությունների, հեռացել է թիմից։

650 հազար եվրո տրանսֆերային արժողությամբ ՀՊԼ-ի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուն Գոնսալո Գրեգորիոն ևս տասնյակում է։  600 հազար եվրո էլ գնահատվում են Ներմին Զոլոտիչն ու «Փյունիկի» հենակետային Դանիլ Կուլիկովի տրանսֆերային արժեքները։

Հայ ամենաթանկարժեք ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 500 հազար եվրո։ Այդքան են գնահատվում «Փյունիկի» ու Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյան ու «Նոայի» պաշտպան Սերգեյ Մուրադյանի տրանսֆերային արժեքները։ Նրանց հաջորդում է Կամո Հովհաննիսյանը՝ 400 հազար եվրո տրանսֆերային արժողությամբ։

Նախորդ հոդվածը
Բերեզովսկին խոսել է Տիկնիզյանի՝ Ցրվենա Զվեզդա տեղափոխության մասին
Հաջորդ հոդվածը
Իտալացի լրագրողը Մխիթարյանին է փոխանցել տաքսու հայ վարորդի տեսաուղերձը. Հենրիխն արձագանքել է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։