Կարեն Ասլանյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)| Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին|
Ըմբիշ Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
12 Ապրիլ 2025

Ըմբիշ Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովակիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում։

Ասլանյանը, որն առաջին անգամ էր դուրս եկել ԵԱ-ի եզրափակիչ, ոսկե մեդալի համար պայքարում զիջել է Թուրքիայի ներկայացուցիչ Կերեմ Քամալին։

Կարեն Ասլանյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 30 վայրկյանում 8:0 հաշվով ջախջախել էր Լեհաստանի ներկայացուցիչ Մայրբեկ Սալիմովին: Կիսաեզրափակչում արդեն հայ ըմբիշը դարձյալ ժամանակից շուտ 8։0 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկի հետ։

Նախորդ հոդվածը
Մարզային դերբիում ուժեղ էր Վանը
Հաջորդ հոդվածը
Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։