Փյունիկը Գյումրիում հաղթել է Սարդարապատին| Շնորհակալություն. Փյունիկի ամբողջ կազմը դաշտ է դուրս եկել Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով| Փյունիկը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար ունի| Հենրիխ Մխիթարյանը եվրագավաթների պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների շարքում 14-րդն է| 16 թիմ, ավելի քան 500 կմ և 4 մրցափուլ. Tour of Armenia միջազգային հեծանվավազքը կմեկնարկի սեպտեմբերի 10-ից| ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը հանդիպել է Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային|
Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09 Ապրիլ 2025

Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը:

Ոսկե մեդալի համար պայքարում Հարությունյանը պարտվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևին։ 

Հիշեցնենք, որ որակավորման փուլում հայ մարզիկի մրցակիցը բուլղար Ստիլյան Իլիև Յանչևն էր, որին Հարությունյանը հաղթեց 11։0 հաշվով։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 12:2 հաշվով ջախջախել էր մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին, իսկ կիսաեզրափակչում 5։2 հաշվով առավելության էր հասել Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովին։ 

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
FFA MAFIA․ Երկրպագուների ակցիան՝ սուպերգավաթային խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Սուպերգավաթ․ Արարատ-Արմենիա - Փյունիկ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։