Կարեն Ասլանյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)| Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին|
Ըմբշամարտ. Արսեն Հարությունյանն այսօր կպայքարի Եվրոպայի 5-րդ ոսկե մեդալի համար
09 Ապրիլ 2025

Ըմբշամարտ. Արսեն Հարությունյանն այսօր կպայքարի Եվրոպայի 5-րդ ոսկե մեդալի համար

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն այսօր երեկոյան հանդես կգա եզրափակչում:

Ոսկե մեդալի համար Արսենը կպայքարի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևի հետ, որը հանդես է գալիս UWW-ի դրոշի ներքո։

Հիշեցնենք, որ որակավորման փուլում հայ մարզիկի մրցակիցը բուլղար Ստիլյան Իլիև Յանչևն էր, որին Հարությունյանը հաղթեց 11։0 հաշվով։ Քառորդ եզրափակչում նա 12:2 հաշվով ջախջախել է մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին։, իսկ կիսաեզրափակչում 5։2 հաշվով առավելության է հասել Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովին։ 

Նախորդ հոդվածը
Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականների ելույթների ժամանակացույցը
Հաջորդ հոդվածը
Արմեն Մելիքբեկյանը հանդիպում է լրագրողների հետ. ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։