Կարեն Ասլանյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)| Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին|
Ըմբշամարտի ԵԱ. Անդրեասյանը կիսաեզրափակչում է, Թևանյանը 1/4-ում զիջել է մրցակցին
07 Ապրիլ 2025

Ըմբշամարտի ԵԱ. Անդրեասյանը կիսաեզրափակչում է, Թևանյանը 1/4-ում զիջել է մրցակցին

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Ապրիլի 7-ին՝ մրցումային առաջին օրը, Հայաստանի հավաքականից մրցագորգ են դուրս եկել ազատ ոճայիններ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ): 

Խնձրցյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ հանդիպել է ռուս ըմբիշին, սակայն զիջել է մրցակցին:

Թևանյանը մեկնարկում հաղթել է բելառուս մրցակցին 3:0 հաշվով, սակայն քառորդ եզրափակչում ցավալի պարտություն է կրել՝ 2:3 հաշվով զիջելով ռուս ըմբիշին:

Անդրեասյանը 1/8-ում 10:0 հաշվով հաղթանակ է տարել լեհ Լուժինցկինի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:



Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Հայկ Պապիկյանը և Գուրգեն Սիմոնյանը մեկնարկային գոտեմարտերում 0:10 հաշվով զիջել են մրցակիցներին:

Նախորդ հոդվածը
3 մեդալ՝ Մ15 տարեկանների դպրոցականների համաշխարհային Գիմնազիադայից
Հաջորդ հոդվածը
Նարեկ Գրիգորյանի հերթական գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։