BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Վազգեն Թևանյանը՝ միջազգային վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր
27 Փետրվար 2025

Վազգեն Թևանյանը՝ միջազգային վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Տոկիոյի և Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Վազգեն Թևանյանն արծաթե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մուհամեդ Մալոյի անվան միջազգային վարկանիշային մրցաշարում:

Հայ ըմբիշը մասնակցել է 70 կգ քաշայինների պայքարին, անցկացրել է 4 գոտեմարտ՝ հաղթահարելով բուլղարացի, մոլդովացի և վրացի ըմբիշների արգելքը:

Եզրափակչում նա 1:4 հաշվով զիջել է Աշխարհի փոխչեմպիոն, Ճապոնիայի ներկայացուցիչ Յոշինոսուկեին և բավարարվել արծաթե մեդալով:

SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ

Նախորդ հոդվածը
Լեհաստանի գավաթ․ Լեգիա-Յագելոնիա (ուղիղ եթեր)
Հաջորդ հոդվածը
Լեհաստանի գավաթ. Լեգիան դուրս է եկել կիսաեզրափակիչ, Բիչախչյանը խաղաժամանակ չի ստացել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։