Շնորհակալություն. Փյունիկի ամբողջ կազմը դաշտ է դուրս եկել Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով| Փյունիկը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար ունի| Հենրիխ Մխիթարյանը եվրագավաթների պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների շարքում 14-րդն է| 16 թիմ, ավելի քան 500 կմ և 4 մրցափուլ. Tour of Armenia միջազգային հեծանվավազքը կմեկնարկի սեպտեմբերի 10-ից| ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը հանդիպել է Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային| Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի|
Մ17 ԵԱ․ Հայաստանի 2 ներկայացուցիչ եզրափակիչում է․ 3 ըմբիշ էլ ունի բրոնզե մեդալ վաստակելու հնարավորություն
10 Հունիս 2025

Մ17 ԵԱ․ Հայաստանի 2 ներկայացուցիչ եզրափակիչում է․ 3 ըմբիշ էլ ունի բրոնզե մեդալ վաստակելու հնարավորություն

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է ըմշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Հունահռոմեական ոճում 48 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մարտին Մանջիկանը հաղթելով հույն և ադրբեջանցի մրցակիցներին, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող ըմբիշի հետ։

65 կգ քաշային Ջանես Նազարյանը ևս եզրափակիչում է։ Նազարյանը նախ առավելության է հասել Մոլդովայի ներկայացուցիչի, ապա ռուս ու շվեդ ըմբիշների նկատմամբ ու ոսկե մեդալը կվիճարկի վրացի ըմբիշի հետ։

Բրոնզե մեդալների համար էլ պայքարելու իրավունք են ստացել 55 կգ քաշային Վազգեն Մնացականյանը, 80 կգ քաշային Վահե Հովեյանն ու 110 կգ քաշային Գոռ Մխիթարյանը։

Այսօր պայքարի մեջ մտած ըմբիշներից հաղթանակով են մեկնարկել բոլորը։

45 կգ քաշային Արարատ Ավետիսյանը, 51 կգ քաշային Մարատ Աճեմյանը, 60 կգ քաշային Հայկ Մանուկյանը, 92  կգ քաշային Պետրոս Բաղրամյանն ու 71 կգ քաշային Ռոման Ուսոյանը, սակայն վերջինս քառորդ եզրափակիչում 2։5 հաշվով զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչին։

Նախորդ հոդվածը
Նոան երկարաձգել է պայմանագրերը Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստի հետ
Հաջորդ հոդվածը
Փյունիկը նորեկ ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։