BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Խաչանովը չկարողացավ դուրս գալ Հռոմի Մասթերսի քառորդ եզրափակիչ՝ զիջելով Ալկարասին
13 Մայիս 2025

Խաչանովը չկարողացավ դուրս գալ Հռոմի Մասթերսի քառորդ եզրափակիչ՝ զիջելով Ալկարասին

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին՝ Թենիսի պրոֆեսիոնալների ասոցիացիայի (ATP) «Մասթերս» մրցաշարի չորրորդ շրջանի խաղում, որի մրցանակային ֆոնդը գերազանցում է 8 միլիոն եվրոն։

Թենիսիստները կորտում անցկացրել են 2 ժամ 30 րոպե։ Խաղն ավարտվել է 6:3, 3:6, 7:5 հաշվով՝ հօգուտ Ալկարասի:

Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը։ Ալկարասը և Խաչանովը հանդիպել են հինգ անգամ։ Նախկինում ևս Խաչանովը ոչ մի անգամ չի հաղթել իսպանացի մրցակցին:

Քառորդ եզրափակչում Ալկարասը կխաղա բրիտանացի Ջեք Դրեյփերի դեմ, ով այս շաբաթ իր նորամուտը նշեց աշխարհի լավագույնների հնգյակում։ Այսօր նա հաղթել է ֆրանսիացի Կորենտեն Մուտեին։

Մրցաշարը կավարտվի մայիսի 18-ին։ Անցյալ տարի մրցաշարի հաղթող էր ճանաչվել գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևը։

Նախորդ հոդվածը
Հայաստանի գավաթի եզրափակիչների ռմբարկուները
Հաջորդ հոդվածը
Հայաստանի գավաթի մրցաշարերի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։