16 թիմ, ավելի քան 500 կմ և 4 մրցափուլ. Tour of Armenia միջազգային հեծանվավազքը կմեկնարկի սեպտեմբերի 10-ից| ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը հանդիպել է Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային| Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի| ԱՄՆ բաց առաջնություն․ Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ| Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից|
ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը հանդիպել է Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային
Այսօր 08:39

ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը հանդիպել է Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հանդիպել է միջազգային մրցաշարերում Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային։
Հանդիպման ընթացքում ՀԹՖ նախագահը հետաքրքրվել է թենիսիստուհիների մարզավիճակով, առաջիկա մրցաշարերի ծրագրերով և մարզումային գործընթացով։
Վերջերս ՀՀ քաղաքացիություն ստացած Ալինա Չարաևան նշել է, որ ուրախ է միջազգային մրցաշարերում Հայաստանը ներկայացնելու համար, և դա իր համար մեծ պատասխանատվություն է։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև թենիսիստուհիների՝ Հայաստանում մարզական հավաքներ անցկացնելու հնարավորությունը։ Վարդան Զաքարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել, որպեսզի թենիսիստուհիները այցն ու մարզական հավաքները Հայաստանում լինեն շարունակական։

Նախորդ հոդվածը
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Հաջորդ հոդվածը
16 թիմ, ավելի քան 500 կմ և 4 մրցափուլ. Tour of Armenia միջազգային հեծանվավազքը կմեկնարկի սեպտեմբերի 10-ից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։