Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանիների ու երիտասարդների ԱԱ-ում| Ալինա Չարաևան դուրս եկավ Պեկինի մրցաշարի 1/8 եզրափակիչ| Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Հորդանանում 2 ընկերական հանդիպում կանցկացնի| Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում| Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին| Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում |
Ալինա Չարաևան դուրս եկավ Պեկինի մրցաշարի 1/8 եզրափակիչ
Այսօր 12:51

Ալինա Չարաևան դուրս եկավ Պեկինի մրցաշարի 1/8 եզրափակիչ

Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան երրորդ հաղթանակը տարավ Պեկինում ընթացող WTA-1000 շարքի մրցաշարում և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Երրորդ շրջանում 24-ամյա թենիսիստուհին 6:4, 6:1 հաշվով հաղթեց բրիտանացի Սոնայ Կարտալին: Մրցախաղը տևեց 1 ժամ 32 րոպե:

Աշխարհի 118-րդ ռակետ Չարաևան քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի կամ չեխ Մարի Բոուզկովայի, կամ չինացի Չժեն Ցինվենի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ երկու մրցախաղերում Ալինա Չարաևան հաղթել էր աշխարհի առաջին ռակետ, Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինային ու 45-րդ ռակետ, ուկրաինացի Յուլիա Ստարոդուբցևային:

Նախորդ հոդվածը
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Հորդանանում 2 ընկերական հանդիպում կանցկացնի
Հաջորդ հոդվածը
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանիների ու երիտասարդների ԱԱ-ում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։