Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Հռոմ․ Խաչանովը հաղթեց մրցաշարի սենսացիան ապահոված թենիսիստին ու քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)
12 Մայիս 2026

Հռոմ․ Խաչանովը հաղթեց մրցաշարի սենսացիան ապահոված թենիսիստին ու քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

Հռոմում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մրցում էր Խորվաթիան ներկայացնող Դինո Պրիժմիչի հետ ու հաղթեց 2։0 հաշվով։ Խորվաթ թենիսիստը դարձել էր մրցաշարի սենսացիան՝ պայքարից դուրս թողնելով Մարտոն Ֆուկովիչին, Նովակ Ջոկովիչին ու Ուգո Հումբերտին։ 

Խաչանով-Պրիժմիչ մրցախաղը տևեց 1 ժամ 54 րոպե։ 1-ին սեթում Կարենը խնդիրներ չունեցավ և ջախջախիչ առավելության հասավ 6։1 հաշվով։ 2-րդ սեթում աշխարհի 15-րդ ռակետը ամեն ինչ որոշեց թայ-բրեյքում՝ 7։2։

Մրցախաղի ընթացքում հայ թենիսիստը կատարեց 7 էյս մրցակցի 1-ի դիմաց, փոխարենը կրկնակի սխալների քանակով «առավելության հասավ»՝ 3։2։

Այսպիսով, Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ հարաբերությունները կպարզի աշխարհի 25-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդի հետ։ Այդ հանդիպումը կկայանա վաղը։

Նախորդ հոդվածը
Տիգրան Բարսեղյանի թիմի գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից՝ ստանալով նոր նշանակում
Հաջորդ հոդվածը
Շիրակ 2-ի հարձակվողը վերջին 2 խաղում 5 գոլ է խփել

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։