BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Շիրակ 2-ի հարձակվողը վերջին 2 խաղում 5 գոլ է խփել
12 Մայիս 2026

Շիրակ 2-ի հարձակվողը վերջին 2 խաղում 5 գոլ է խփել

Հայաստանի Առաջին լիգայի 28-րդ տուրում կայացան հերթական հանդիպումները։

«Հայքը» սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի Արաքսի» դարպասը։ Աչքի ընկան Էրիկ Ազիզյանն (39') ու Վիլիամս Իպեյեն (81'):

«Շիրակ 2»-ը մրցակցի հարկի տակ 2։3 հաշվով զիջեց «Միկային»։ Տանտերերի կազմում աչքի ընկան Էդգար Մանուկյանը (39'), Նաիրի Հարությունյանը (75') և Հայկարամ Մուրադյանը (87'): «Շիրակ 2-ի» կազմում դուբլ ձևակերպեց Էմիլ Պապիկյանը՝ 13-րդ և 47-րդ րոպեներին։

Հատկանշական է, որ երիտասարդ հարձակվողի համար սա վերջին 2 խաղում խփած 5-րդ գոլն էր։ Պապիկյանը հեթ-տրիկ էր ձևակերպել նախորդ տուրի «Ուրարտու 2»-ի դեմ կայացած խաղում, որում գյումրեցիները հաղթել էին 5։3 հաշվով։

Հիշեցնենք, որ 28-րդ տուրը մեկնարկել էր երեկ։ Արդյունքներին ծանոթացեք այստեղ։ Տուրը կավարտվի «Արարատ-Արմենիա-2»-«Արարատ-2» և «Վան-2»-ԲԿՄԱ-2 խաղերով։

Նախորդ հոդվածը
Հռոմ․ Խաչանովը հաղթեց մրցաշարի սենսացիան ապահոված թենիսիստին ու քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Մ17 ԵԱ․ Վահե Հովեյանը՝ չեմպիոն, Զավեն Մեժլումյանը՝ փոխչեմպիոն, Ավետիսյանն ու Եղիազարյանը՝ բրոնզե մեդալակիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։