BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Տիգրան Բարսեղյանի թիմի գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից՝ ստանալով նոր նշանակում
12 Մայիս 2026

Տիգրան Բարսեղյանի թիմի գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից՝ ստանալով նոր նշանակում

«Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը նոր մրցաշրջանից կստանձնի Սլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Սլովակիայի ֆուտբոլի նորագույն պատմության ամենահաջողակ մարզիչը մրցաշրջանի վերջին՝ «Միխալովցեի» դեմ խաղից հետո կհեռանա ակումբից և կտեղափոխվի ազգային թիմի մարզչական շտաբի ղեկավարի պաշտոնին:

«Առաջին հերթին ակումբի անունից կցանկանայի մեծ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Վայսին այն ամենի համար, ինչ նա արել է «Սլովանի» համար: Նրա գլխավորությամբ մենք հասանք պատմական նվաճման՝ դուրս գալով Չեմպիոնների լիգա և երկարաձգեցինք մեր ռեկորդային չեմպիոնական շարքը՝ հասցնելով այն ութի: Ես հարգում եմ մարզիչ Վայսին ոչ միայն որպես սլովակյան ֆուտբոլի մեծագույն անհատականության, այլև որպես մարդու»,- նշել է ակումբի գլխավոր տնօրեն Իվան Կմոտրիկը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը հենց Վայսի գլխավորությամբ էր համալրել Սլովակիայի չեմպիոնի շարքերը՝ նրա գլխավորությամբ անցկացրած 189 խաղում դառնալով 61 գոլի ու 40 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը
Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հաջորդ հոդվածը
Հռոմ․ Խաչանովը հաղթեց մրցաշարի սենսացիան ապահոված թենիսիստին ու քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։