BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ամեն ինչ կանեմ այս տարի աշխարհի եռակի հաղթող դառնալու համար. Մալխաս Ամոյան
29 Ապրիլ 2026

Ամեն ինչ կանեմ այս տարի աշխարհի եռակի հաղթող դառնալու համար. Մալխաս Ամոյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանն ամփոփել է Ալբանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունը, որտեղ նա նվաճեց Եվրոպայի 5-ակի չեմպիոնի կոչումը:

«Կուզեի էլ ավելի լավ հանդես գալ եզրափակիչ գոտեմարտում, փորձեի հնարք կատարել, բայց վրացի ըմբիշն էր տեխնիկապես հարուստ ըմբիշ է, և նրա հետ էլ պետք է մի փոքր զգույշ գոտեմարտել, և այդ պահին ինձ համար ամենակարևորը հաղթանակն էր, բայց կուզենայի էլ ավելի լավ հանդես գայի։

Ես անձամբ ինքս եմ ինձ վրա զգում եմ, թե ամեն տարի ինչ բարդ է տրվում ինձ այս հաղթանակը: Բոլորն էլ պատրաստվում են քո դեմ, ուզում են հաղթել, դու էլ պատրաստվում ես նրանց դեմ, պատասխանատվությունդ էլ ավելի մեծանում է, բոլորը գորգ են դուրս գալիս ամեն գնով քեզ հաղթելու համար:Երևի դա է պատճառը, որ գնալով էլ ավելի է դժվարանում։

Այժմ պետք է մոռանանք Եվրոպայի առաջնությունը և պատրաստվենք աշխարհի առաջնությանը։ Հիմնականում կփորձեմ այս տարի հռչակվել աշխարհի եռակի հաղթող, ամեն ինչ կանեմ, իսկ հետո արդեն գորգը ցույց կտա, թե ինչ մարզավիճակում կլինենք»,- ասել է Մալխաս Ամոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նախորդ հոդվածը
Ես պայքարում եմ ծանրաձողի, ոչ թե կոնկրետ մարզիկի հետ. Վարազդատ Լալայան
Հաջորդ հոդվածը
Երկար ժամանակ թիմային 3-րդ տեղ չէինք գրավել. Հաբեթնակ Կուրղինյանը՝ Եվրոպայի աաջնության մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։