BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Երկար ժամանակ թիմային 3-րդ տեղ չէինք գրավել. Հաբեթնակ Կուրղինյանը՝ Եվրոպայի աաջնության մասին
29 Ապրիլ 2026

Երկար ժամանակ թիմային 3-րդ տեղ չէինք գրավել. Հաբեթնակ Կուրղինյանը՝ Եվրոպայի աաջնության մասին

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփել է Ալբանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը երեք բրոնզե մեդալ է նվաճել:

Կուրղինյանն առանձնացրել է նաև թիմային երրորդ տեղը, որը հատկապես ուրախալի է, քանի որ հավաքալանն  արդեն կարողանում է թիմային պայքար տանել, ինչպես նաև մյուս քաշային կարգերում պայքարել մեդալների համար։

Մարզչի խոսքով՝ ամենաբարդը գերծանր քաշայինների պայքարում արդյունք ապահովելն է, իսկ այս անգամ Հայաստանը ներկայացնող 23-ամյա Խաչատուր Խաչատրյանը զբաղեցրել է 5-րդ տեղը:

Ընդհանուր առմամբ թիմի արդյունքը լավ եմ գնահատում։ Մենք թիմային երրորդ տեղ ենք գրավել, ինչը երկար ժամանակ չէր եղել։ Ութ մարզիկից հինգը պայքարել են մեդալի համար։ Սա լավ արդյունք է՝ հաշվի առնելով մեր պայմանները։


Նախորդ հոդվածը
Ամեն ինչ կանեմ այս տարի աշխարհի եռակի հաղթող դառնալու համար. Մալխաս Ամոյան
Հաջորդ հոդվածը
Ամիսներ շարունակ մարզվել եմ ունենալով մեկ նպատակ՝ հաղթել մեկ ըմբիշի. դա իմ սխալն էր. Արսեն Հարությունյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։