BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ես պայքարում եմ ծանրաձողի, ոչ թե կոնկրետ մարզիկի հետ. Վարազդատ Լալայան
29 Ապրիլ 2026

Ես պայքարում եմ ծանրաձողի, ոչ թե կոնկրետ մարզիկի հետ. Վարազդատ Լալայան

Ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր ամփոփել է Վրաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունը: Նրա խոսքով՝ հաղթանակի և արդյունքի տեսանկյունից առաջնությունը ստացված էր, բայց բարձրացրած կիլոգրամներն այնքան էլ բավարար չէին:

«Հիմա մի փոքր կհանգստանանք, հետո նորից կվերադառնանք մարզումներին և կսկսենք պատրաստվել աշխարհի առաջնությանը։ Աշխարհի առաջնությունում արդեն կփորձեմ բարելավել արդյունքներս և բարձրացնել ավելի շատ կիլոգրամներ, որովհետև այս կիլոգրամներով հնարավոր չէ պայքարել մեդալի կամ հաղթանակի համար: Դարձա եռակի Եվրոպայի չեմպիոն, ինչը շատ ուրախալի է թե՛ ինձ, թե՛ ֆեդերացիայի, և ընդհանրապես՝ ողջ հայ ազգի համար»,- ասել է Լալայանը։

Անդրադառնալով մրցակցությանը՝ Լալայանը նշել է. «Ես պայքարում եմ ծանրաձողի հետ, ոչ թե կոնկրետ մարզիկի։ Իմ հիմնական «հակառակորդը» ծանրաձողն է: Աշխարհի առաջնությունում, իհարկե, մրցակցությունն արդեն շատ ավելի մեծ է լինելու, և այնտեղ այս նույն խոսակցությունը չի լինի։ Այնտեղ արդեն կտեսնենք իրական պայքարը՝ թե՛ իմ, թե՛ մրցակիցների միջև»։

Նախորդ հոդվածը
Արտակ Դաշյանը 100-րդ հանդիպումն է անցկացրել Փյունիկի կազմում
Հաջորդ հոդվածը
Ամեն ինչ կանեմ այս տարի աշխարհի եռակի հաղթող դառնալու համար. Մալխաս Ամոյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։