Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Գարիկ Կարապետյանի ու Սիմոն Մարտիրոսյանի արդյունքները պոկում վարժությունից հետո
25 Ապրիլ 2026

Գարիկ Կարապետյանի ու Սիմոն Մարտիրոսյանի արդյունքները պոկում վարժությունից հետո

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ 110 կգ քաշային Գարիկ Կարապետյանը Բաթումիում ընթացող Եվրոպայի առաջնության պոկում վարժությունից հետո երրորդ տեղում է:

Կարապետյանը 1-ին մոտեցմամբ պոկեց 183 կգը, 2-րդ մոտեցմամբ ձախողեց 189-ը, իսկ 3-րդում ֆիքսեց այն։

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը հաջողեց միայն մեկ մոտեցում և 183 կգ արդյունքով 4-րդն է։

Վարժության հաղթողը, 195 կգ արդյունքով, Ռումինիան ներկայացնող Լաուրետ Ռոդրիգեսն է, 2-րդը բուլղարացի Հրիստո Հրիստովն է՝ 190 կգով։

Նախորդ հոդվածը
Առաջին կեսում 0։3, երկրորդում՝ 4։3․ Բավարիայի սուպերքամբեքը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթեց Արարատին․ Սերոբյանը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։