BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
ԵԱ․ Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիր
22 Ապրիլ 2026

ԵԱ․ Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիր

Ալբանիայի Տիրանա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը նվաճեց բրոնզե մեդալ։

Հայ ըմբիշը մեդալի համար պայքարում հաղթեց բելառու Ալիաքսանդր Լիավոնչիկիին՝ 1:1 հաշվով։

Տերտերյանը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 6։0 հաշվով պարտության մատնեց շվեդ Հենրի Դահլենին։ Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը առավելության հասավ Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Նուրուլաևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում զիջել էր Ֆրանսիան ներկայացնող Իբրահիմ Ղանեմին (1։6)։

Ավելի վաղ, հունահռոմեական ոճում չեմպիոն էր հռչակվել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դարձել էր փոխչեմպիոն, իսկ 63 կգ քաշային Կարեն Ասլանյանն ու 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն արժանացել էին բրոնզե մեդալների։

Նախորդ հոդվածը
ԵԱ․ Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
Մարտին Պողոսյանը պոկումում 10-րդն էր, բայց նվաճեց բրոնզե մեդալ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։