BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Մարտին Պողոսյանը պոկումում 10-րդն էր, բայց նվաճեց բրոնզե մեդալ
22 Ապրիլ 2026

Մարտին Պողոսյանը պոկումում 10-րդն էր, բայց նվաճեց բրոնզե մեդալ

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 79 կգ քաշային տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը երկամարտի 338 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ։

Հայ ծանրորդը պոկել էր 152 կգ և միայն 10-րդն էր։ Հրում վարժությունում 20-ամյա Պողոսյանը գրանցեց 186 կգ արդյունք ու նվաճեց փոքր արծաթե մեդալ։

Ռուսաստանը ներկայացնող Գևորգ Սերոբյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ պոկելով 161, հրելով 180 կգ ու գրանցելով երկամարտի 341 կգ արդյունք։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալ էին նվաճել Գառնիկ ՉոլաքյանըԱլեքսանդրա ԳրիգորյանըԳոռ Սահակյանը։

Նախորդ հոդվածը
ԵԱ․ Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
Մարզումներիս գրանցած կիլոգրամներով կարող էի չեմպիոն դառնալ․ Մարտին Պողոսյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։