Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
 Ցանկանում եմ 5-րդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը․ Արսեն Հարությունյան (տեսանյութ)
16 Ապրիլ 2026

Ցանկանում եմ 5-րդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը․ Արսեն Հարությունյան (տեսանյութ)

Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այսօր բաց մարզում է անցկացրել։

Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում խոսել է մարզավիճակի, ԵԱ-ից սպասելիքների մասին․ 

 «Մարզավիճակս շատ լավ է։ Անցկացրել ենք շատ հավաքներ ու փորձել ենք սխալների վրա աշխատել։ Եվրոպայի առաջնության գորգը ցույց կտա, թե ինչքան եմ  աշխատել ու ինչքան լավ մարզավիճակում եմ։ Ճանաչում եմ իմ քաշային կարգում բոլոր մրցակիցներիս, բոլորի հետ գոտեմարտել եմ, մնացածը գորգը ցույց կտա։ Եվրոպայի քառակի չեմպիոն եմ ու ուզում եմ 5-րդ անգամ դառնալ չեմպիոն»,-ասել է Արսեն Հարությունյանը։ 

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ավելի վաղ ներկայացրել էր Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների կազմերն ապրիլի 20-26-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Sportmedia.am-ի ինստագրամյան էջում։ 

Նախորդ հոդվածը
Նպատակը մեկն է՝ Եվրոպայի չեմպիոնություն․ Վազգեն Թևանյան (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Չենք կարողանում կառավարել մեր էմոցիաները․ Արսեն Հովհաննիսյանը՝ ԲԿՄԱ-ի հետ խաղից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։