Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Նպատակը մեկն է՝ Եվրոպայի չեմպիոնություն․ Վազգեն Թևանյան (տեսանյութ)
16 Ապրիլ 2026

Նպատակը մեկն է՝ Եվրոպայի չեմպիոնություն․ Վազգեն Թևանյան (տեսանյութ)

Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այսօր բաց մարզում է անցկացրել։

Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը լրագրողների հետ զրույցում խոսել է մարզավիճակի, ԵԱ-ից սպասելիքների մասին․ 

«Սա արդեն 5-րդ հավաքն է։ Տարվա սկզբին հավաք ենք ունեցել Ծաղկաձորում, այնուհետև Վրաստանում, որի ընթացքում գոտեմարտել ենք տարբեր ըմբիշների հետ ու փոխանակվել ենք փորձով։ Ներկա պահին լավ մարզավիճակում եմ։ Գնում ենք միայն մեկ նպատակով՝ Եվրոպայի չեմպիոն դառնալու համար, մնացած տարբերակների մասին չեմ մտածում»,-ասել է Վազգեն Թևանյանը։ 

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ավելի վաղ ներկայացրել էր Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների կազմերն ապրիլի 20-26-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Տեսանյութը՝ Sportmedia.am-ի ինստագրամյան էջում։ 

Նախորդ հոդվածը
Երկու 11-մետրանոցները վճռեցին Շիրակ-ԲԿՄԱ խաղի ելքը
Հաջորդ հոդվածը
Ցանկանում եմ 5-րդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը․ Արսեն Հարությունյան (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։