Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ամորիմը ակումբը տարավ ճիշտ ուղղությամբ, բայց նրա գաղափարները չաշխատեցին․ Հարի Մագուայեր
26 Մարտ 2026

Ամորիմը ակումբը տարավ ճիշտ ուղղությամբ, բայց նրա գաղափարները չաշխատեցին․ Հարի Մագուայեր

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերն խոսել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի մասին։

«Ես Ռուբենի հասցեին ոչ մի վատ բան չեմ կարող ասել: Նա ինձ շատ է դուր գալիս։ Նա հիանալի գաղափարներ ունի: Պարզապես «Մանչեսթեր Յունայթեդում» դրանք չաշխատեցին: Հավատում եմ, որ նա փայլուն կարիերա կունենա և իր հաջորդ ակումբում, հավանաբար, շատ ու շատ հաղթանակներ կտոնի:

Պարզապես չստացվեց։ Մենք՝ որպես խաղացողներ, նույնպես պետք է պատասխանատվություն կրենք դրա համար: Բայց ես կարծում եմ, որ նա ակումբը տարավ ճիշտ ուղղությամբ։ Կարծում եմ՝ նա մեծ գովասանքի է արժանի դրա համար, քանի որ նրան հաջողվեց ստեղծել լավ, համախմբված թիմ», — Մագուայերի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Մայքլ Քարիկը: Այս պահին դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք նա կմնա այդ պաշտոնում, թե ոչ: «Մանչեսթեր Յունայթեդն» այս պահին գտնվում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը
Մբապեն հրաժարվել է հետազոտվել Ռեալի բժիշկների մոտ
Հաջորդ հոդվածը
Գոլերից անցում գամբիտների. Էրլինգ Հոլանդը լրջորեն տարվել է շախմատով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։