Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Գոլերից անցում գամբիտների. Էրլինգ Հոլանդը լրջորեն տարվել է շախմատով
26 Մարտ 2026

Գոլերից անցում գամբիտների. Էրլինգ Հոլանդը լրջորեն տարվել է շախմատով

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը հայտնել է «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդի մեծ հետաքրքրության մասին դեպի շախմատը:

Ֆուտբոլիստը դարձել է Total Chess World Championship շախմատային տուրի ներդրող:

«Ես շփվել եմ նրա ընտանիքի որոշ անդամների, մենեջերների և գործընկերների հետ: Նրանք բոլորը հաստատեցին, որ Էրլինգը տարվել է շախմատով և սկսել է պարապել: Նա ցանկանում է լավ խաղալ: Նրան դուր է եկել մրցաշարային ցիկլի գաղափարը։ Բացի այն, որ ինքն է որոշել ներդրում անել այս նախագծում, նաև օգնել է ներգրավել լրացուցիչ գործընկերների, որոնց մասին շուտով կհայտարարվի:

Ֆուտբոլիստների հետաքրքրությունը շախմատի նկատմամբ միանշանակ դրական է ազդում մարզաձևի հանրաճանաչության վրա: Հուսով եմ՝ դա միաժամանակ բարելավում է նաև նրանց ֆուտբոլային հմտությունները: Սեփական փորձից գիտեմ, որ դաշտում տարբերակներ հաշվարկելն ավելի հեշտ է դառնում, երբ շախմատ ես խաղում», — նշել է Դվորկովիչը:

Նախորդ հոդվածը
Ամորիմը ակումբը տարավ ճիշտ ուղղությամբ, բայց նրա գաղափարները չաշխատեցին․ Հարի Մագուայեր
Հաջորդ հոդվածը
Ռեալը մոտենում է աստղային տրանսֆերին. ֆուտբոլիստի ակումբը չի խոչընդոտի գործարքին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։