BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Մբապեն հրաժարվել է հետազոտվել Ռեալի բժիշկների մոտ
26 Մարտ 2026

Մբապեն հրաժարվել է հետազոտվել Ռեալի բժիշկների մոտ

Կիլիան Մբապեն հրաժարվել է հետազոտվել Մադրիդի «Ռեալի» բժշկական անձնակազմի կողմից։

Ինչպես հայտնում է L’Équipe-ը, մարտի սկզբին ախտորոշումը ստանալուց հետո Մբապեն զանգահարել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին և հայտարարել, որ այլևս չի ցանկանում գտնվել ակումբի բժիշկների հսկողության տակ։ Ֆուտբոլիստը նշել է, որ բուժումը շարունակում է միայն Քրիստոֆ Բոդոյի մոտ, ում հետ համագործակցել է դեռ ՊՍԺ-ում։

Ըստ հրապարակման՝ հենց Բոդոն է սահմանել ֆրանսիացու ծնկի վնասվածքի բուժման վերջին արձանագրությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «Ռեալում» փորձել են բուժել Մբապեի այն ոտքը, որը վնասված չէր։

Ավելի ուշ Կիլիանը հանդես էր եկել հերքմամբ՝ նշելով. «Տեղեկությունն այն մասին, թե ինձ մոտ հետազոտել են ոչ այն ծունկը, չի համապատասխանում իրականությանը»։

Այնուամենայնիվ, շուտով Ռիոլոն արձագանքել է ֆուտբոլիստի խոսքերին. «Նա ստել է, ես հաստատում եմ այդ տեղեկությունը 1000%-ով։ Նա պարզապես չի ցանկանում վնասել «Ռեալի» հեղինակությանը, որն այս իրավիճակում ծիծաղելի տեսք ունի»։

Նախորդ հոդվածը
Հայտնի են ԱՊԼ-ի՝ մարտ ամսվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդները
Հաջորդ հոդվածը
Ամորիմը ակումբը տարավ ճիշտ ուղղությամբ, բայց նրա գաղափարները չաշխատեցին․ Հարի Մագուայեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։