Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը| Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)| Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը| «Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի Freedom Arena մարզադաշտում| Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային| Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը|
Մադրիդյան դերբին ավարտվեց Ռեալի հաղթանակով (տեսանյութ)
23 Մարտ 2026

Մադրիդյան դերբին ավարտվեց Ռեալի հաղթանակով (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունել էր «Ատլետիկոյին» ու հաղթեց 3։2 հաշվով։

33-րդ րոպեին Ադեմոլա Լուկմանը բացեց խաղի հաշիվը։ 52-րդ րոպեին Վինիսիուսը դիպուկ իրացնելով 11-մետրանոցը՝ վերականգնեց հաշվի հավասարությունը։ 3 րոպե անց Ֆեդերիկո Վալվերդեն առաջ մղեց «արքայական» ակումբին։

66-րդ րոպեին Նահուել Մոլինան հեռահար շքեղ հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը, սական 72-րդ րոպեին Վինիսիուսը կրկին աչքի ընկավ՝ հաղթանակ պարգևելով «սերուցքայիններին»։

77-րդ րոպեին, կոպիտ խախտման համար, խաղադաշտից հեռացվեց Ֆեդերիկո Վալվերդեն։

Այս հաղթանակից հետո Ալվարո Արբելոայի գլխավորած թիմը 69 միավորով 2-րդ տեղում է ու 4 միավոր զիջում է առաջատար «Բարսելոնային»։ «Ատլետիկոն» 57 միավորով 4-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը
Սլովանը հաղթեց Պոդբրեժովային․ Բարսեղյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ․ Հակոբյանը մասնակցեց հանդիպմանը
Հաջորդ հոդվածը
Ինտերն առանց Մխիթարյանի միավորներ կորցրեց (տեսանութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։