Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը| Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)| Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը| «Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի Freedom Arena մարզադաշտում| Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային| Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը|
Սլովանը հաղթեց Պոդբրեժովային․ Բարսեղյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ․ Հակոբյանը մասնակցեց հանդիպմանը
22 Մարտ 2026

Սլովանը հաղթեց Պոդբրեժովային․ Բարսեղյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ․ Հակոբյանը մասնակցեց հանդիպմանը

Սլովակիայի առաջնության չեմպիոնական գոտու 3-րդ տուրում «Սլովանն» ընդունել էր «Պոդբրեժովային» ու հաղթեց 2։0 հաշվով։

Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Անդրաժ Շպորարը՝ 29-րդ ու 64-րդ րոպեներին։ 

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկված էր տանտերերի մեկնարկային կազմում ու փոխարինվեց հիմնական ժամանակի վերջին րոպեին։ Հայ ֆուտբոլիստը դարձավ գոլային փոխանցման հեղինակ։

Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Դավիթ Հակոբյանն էլ ընդգրկված էր «Պոդբրեժովայի» հայտացուցակում ու խաղադաշտ մտավ 79-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո Բրատիսլավան ներկայացնող ակումբը 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Պոդբրեժովան» 36 միավորով 5-րդն է։

Նախորդ հոդվածը
Ման․ Սիթին հաղթեց Արսենալին՝ նվաճելով Անգլիայի լիգայի գավաթը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Մադրիդյան դերբին ավարտվեց Ռեալի հաղթանակով (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։