BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ինտերն առանց Մխիթարյանի միավորներ կորցրեց (տեսանութ)
23 Մարտ 2026

Ինտերն առանց Մխիթարյանի միավորներ կորցրեց (տեսանութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Ֆիորենտինային»։ Գրանցվեց 1։1 արդյունքը։

Խաղի հաշիվն 1-ին րոպեին բացեց Ֆրանչեսկո Պիո Էսպոսիտոն։ «Ֆիորենտինայից» պատասխան գոլը հեղինակեց Շեր Նդուրը՝ 77-րդ րոպեին։

Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու և նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց հանդիպմանը՝ վնասվածքի պատճառով։

Այս խաղից հետո «Ինտերը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 69 միավորով ու ունի 6 միավորի առավելություն 2-րդ տեղով ընթացող «Միլանից»։ «Ֆիորենտինան» 29 միավորով 16-րդն է։

Ա Սերիայի ավարտին մնացել է 8 տուր։

Նախորդ հոդվածը
Մադրիդյան դերբին ավարտվեց Ռեալի հաղթանակով (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Մայամի. Ալկարասն անակնկալ պարտություն կրեց ու լքեց պայքարը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։