BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Մ23 ԵԱ․ Աշոտ Խաչատրյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում
15 Մարտ 2026

Մ23 ԵԱ․ Աշոտ Խաչատրյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 1։4 հաշվով զիջեց Հունաստանը ներկայացնող Արիոնաս Կոլիցոպուլուսին։

Հայ ըմբիշը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10։0 հաշվով հաղթել էր թուրք Մուհամմադ Ալի Գոչմենին։ Քառորդ եզրափակիչում Խաչատրյանը 2։8 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի ներկայացուցչին, իսկ սփոփիչ գոտեմարտում առավելության էր հասել Շվեյցարիան ներկայացնող ըմբիշի նկատմամբ։

Քիչ անց Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կգոտեմարտի 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը։

Ավելի վաղ, հունահռոմեական ոճում ոսկե մեդալակիրներ էին դարձել 130 կգ քաշային Արամայիս Հարությունանը, 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը։ Արծաթե մեդալ էր նվաճել 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը, բրոնզե մեդալ՝ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը։

Նախորդ հոդվածը
Ուրարտուն խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն (տեսանութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։