Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ուրարտուն խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)
15 Մարտ 2026

Ուրարտուն խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Ուրարտուն» ընդունել էր ԲԿՄԱ-ին ու հաղթեց 4։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Բրունո Միշելը՝ 10-րդ րոպեին։ 51-րդ րոպեին բրազիլացին դուբլ ձևակերպեց։ 2 գոլերում էլ ընդգծվեց Միշելի անհատական բարձր վարպետությունը։

81-րդ րոպեին Նիկոլաս Կալուկյանը խփեց «Ուրարտուի» 3-րդ գոլը։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին Դավիթ Հարությունյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 1 րոպե անց Ալեքսանդր Լյովեն ձևակերպեց վերջնական հաշիվը։

Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» 33 միավորով 3-րդ տեղում է։ ԲԿՄԱ-ն 15 միավորով 7-րդն է։



Հիշեցնենք, որ տուրի մյուս խաղերում «Գանձասարը» 2 անպատասխան գնդակ էր ուղարկել «Արարատի» դարպասը, իսկ «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթել էր «Ալաշկերտին»։

Վաղը կկայանա «Արարատ-Արմենիա»-«Վան» (15:30) ու «Շիրակ»-«Նոա» (19:00) խաղերը։

Նախորդ հոդվածը
Բարսելոնան հաղթեց Սևիլյային․ Ռաֆինյան հեթ-տրիկ ձևակերպեց (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Մ23 ԵԱ․ Աշոտ Խաչատրյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։