Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր | Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին| Փյունիկը Ֆրիդմ Արենա մարզադաշտում իր առաջին խաղում հաղթեց Գանձասարին| Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը|
Կարո՞ղ եմ մի փոքր լաց լինել. Դել Պիերոն՝ իտալական ֆուտբոլի վիճակի մասին
25 Փետրվար 2026

Կարո՞ղ եմ մի փոքր լաց լինել. Դել Պիերոն՝ իտալական ֆուտբոլի վիճակի մասին

«Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն CBS-ի եթերում խիստ մտահոգություն է հայտնել իտալական ֆուտբոլային համակարգում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Նախկին ֆուտբոլիստի խոսքով՝ իրավիճակը գրեթե կրիտիկական է, ինչը տարիների սխալների արդյունքն է.

«Կարո՞ղ եմ մի փոքր լաց լինել: Իրավիճակը ծանր է: Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է, բայց 90-95%-ով՝ այո՛, վատ է: Սա վերջին տարիներին Իտալիայում տեղի ունեցող գործընթացների արդյունքն է: Ներդրումների մակարդակը ցածր է, իսկ մյուս շուկաները դարձել են շատ ավելի մեծ, քան մերը:

Խնդիրնե՞րը՝ մարզադաշտերը։ Մենք գիտենք, որ պետք է ավելի լավ աշխատել դաշտից դուրս, որպեսզի շտկենք դա։ Երիտասարդ ֆուտբոլիստների կրթության համակա՞րգը։ Մենք կտեսնենք, թե ինչպես են «Բորուսիայի» կազմում «Ատալանտայի» դեմ խաղում 2008 թվականին ծնված երկու իտալացի տղաներ։ Կներեք, ի՞նչ։ Ի՞նչ է կատարվում։ Ինչո՞ւ այդ իտալացիները չեն խաղում մեզ մոտ, այլ խաղում են «Բորուսիայում»»,- նշել է լեգենդար ֆուտբոլիստը՝ ի նկատի ունենալով Սամուելե Ինասիոյին և Լուկա Ռեջանիին։

Նախորդ հոդվածը
Ինձ փորձում էին համոզել հանդես գալ Իսպանիայի հավաքականում․ Մեսսի
Հաջորդ հոդվածը
Ֆիլիպե Կոուտինյոն, ամենայն հավանականությամբ, կմերժի Մոսկվայի ԲԿՄԱ-ին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։