Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան| Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո |
Ինձ փորձում էին համոզել հանդես գալ Իսպանիայի հավաքականում․ Մեսսի
25 Փետրվար 2026

Ինձ փորձում էին համոզել հանդես գալ Իսպանիայի հավաքականում․ Մեսսի

«Ինտեր Մայամիի» ու Արգենտինայի ազգային հավաքականի 38-ամյա լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին պատմել է կարիերայի վաղ փուլում քաղաքացիությունը փոխելու հնարավորության մասին։ Արգենտինացին նշել է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել իր նկատմամբ և փորձել է համոզել նրան՝ միանալ «Ֆուրիա Ռոխային»։

«Ինչ-որ պահի Իսպանիայի հավաքականը կապ հաստատեց ինձ հետ։ Նրանք փորձում էին համոզել ինձ։ Ես արգենտինացի եմ, թեև «Բարսելոնա» եմ եկել դեռ շատ երիտասարդ տարիքում։ Իսպանիայի կազմում խաղալու հնարավորություն կար, բայց ես միշտ ցանկացել եմ ներկայացնել Արգենտինան»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում The Touchline-ը X սոցիալական ցանցում։

Մեսսիի նորամուտը Արգենտինայի հավաքականում տեղի է ունեցել 2005 թվականի օգոստոսի 17-ին՝ Հունգարիայի դեմ խաղում։ Այդ հանդիպումը մտավ պատմության մեջ որպես ամենաանսովոր նորամուտներից մեկը. 64-րդ րոպեին փոխարինման դուրս գալուց ընդամենը մեկ րոպե անց Լեոն հեռացվեց դաշտից՝ մրցակցի կոկորդին հարվածելու համար։ Չնայած նման անհաջող սկզբին՝ Մեսսին դարձավ ալբիսելեստեի պատմության մեծագույն ֆուտբոլիստը՝ հավաքականի կազմում մասնակցելով 196 հանդիպման ու դառնալով 115 գոլի հեղինակ։

Նախորդ հոդվածը
ՈւԵՖԱ-ն մերժել է Բենֆիկայի բողոքարկումը. Պրեստիանիին չի մասնակցի Ռեալի դեմ հանդիպմանը
Հաջորդ հոդվածը
Կարո՞ղ եմ մի փոքր լաց լինել. Դել Պիերոն՝ իտալական ֆուտբոլի վիճակի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։