Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր | Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին| Փյունիկը Ֆրիդմ Արենա մարզադաշտում իր առաջին խաղում հաղթեց Գանձասարին| Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը|
Ֆիլիպե Կոուտինյոն, ամենայն հավանականությամբ, կմերժի Մոսկվայի ԲԿՄԱ-ին
25 Փետրվար 2026

Ֆիլիպե Կոուտինյոն, ամենայն հավանականությամբ, կմերժի Մոսկվայի ԲԿՄԱ-ին

«Բարսելոնայի», «Լիվերպուլի» և «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն դժվար թե ընդունի մոսկովյան ԲԿՄԱ-ի տրանսֆերային առաջարկը։ Ինչպես հայտնում է ESPN-ը, բրազիլացի ֆուտբոլիստը դիտարկում է կա՛մ կարիերան MLS-ում շարունակելու, կա՛մ այն ընդհանրապես ավարտելու տարբերակները։

33-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ երկրպագուների կողմից գործադրվող ճնշումների պատճառով ժամանակից շուտ խզել էր պայմանագիրը բրազիլական «Վասկո դա Գամայի» հետ։ Այս պահին Կոուտինյոն ազատ գործակալի կարգավիճակ ունի։

Իր ակումբային կարիերայի ընթացքում բրազիլացի կիսապաշտպանն ամենաշատ հանդիպումներն անցկացրել է անգլիական «Լիվերպուլի» կազմում (201 խաղ)։ Այդ մրցավեճերում նա դարձել է 54 գոլի և 44 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ի տվյալների համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 3,5 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Կարո՞ղ եմ մի փոքր լաց լինել. Դել Պիերոն՝ իտալական ֆուտբոլի վիճակի մասին
Հաջորդ հոդվածը
Ինձ համար շատ բան է նշանակում այս փուլում խաղալը. Օմար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։