BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Հայաստանի հավաքականին մենք հարգում ենք․ Նրանք մրցունակ թիմ ունեն․ Ռոբերտո Մարտինես
15 Նոյեմբեր 2025

Հայաստանի հավաքականին մենք հարգում ենք․ Նրանք մրցունակ թիմ ունեն․ Ռոբերտո Մարտինես

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի Պորտուգալիա-Հայաստան խաղից առաջ տեղի է ունեցել Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի և կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի նախախաղային մամուլի ասուլիսը․

«Շատերը չգիտեին, թե ինչ սպասել Հայաստանի հավաքականից։ Գլխավոր մարզիչը քիչ ժամանակ ուներ մեր 1-ին հանդիպումից առաջ, բայց թիմը խելացի է, կարող է խաղալ ու օժտված է ստեղծագործելու ունակությամբ։ Պաշտպանությունը կազմակերպված է ու կազմված 5 ֆուտբոլիստից։ Հայաստանը լավ հանդիպում անցկացրեց Իռլանդիայի հետ, ուղղակի նրանց բախտը չբերեց։ Հայաստանի հավաքականը շատ մրցունակ թիմ է, որին մենք հարգում ենք։ Ինձ շատ է դուր եկել իրենց մարզչի աշխատանքը»։

«Իռլանդիայի դեմ խաղից հետո ֆուտբոլիստները էներգիայով լի էին։ Մենք օգտագործում ենք յուրաքանչյուր խաղ, նույնիսկ պարտություն, աճի համար։ Դառնությունը հնարավորություն է։ Մենք ուզում ենք վաղը ցույց տալ մեր մակարդակը՝ հարգելով մրցակցին, բայց միևնույն ժամանակ ցանկանում ենք ընտրական փուլը բարձր նոտայի վրա ավարտել, - նշել է Մարտինեսը։

Հիշեցնենք, որ Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։

Նախորդ հոդվածը
Հայտնի է Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Հաջորդ հոդվածը
Գիտենք, թե ինչ խնդիրներ կարող է ստեղծել Հայաստանի հավաքականը․ Բրունու Ֆերնանդեշ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։