Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի| ԱՄՆ բաց առաջնություն․ Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ| Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան|
Հայտնի է Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
15 Նոյեմբեր 2025

Հայտնի է Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի Պորտուգալիա-Հայաստանը հանդիպումը կսպասարկեն Բոսնիացի մրցավարաները՝ Իրֆան Պելյտոյի գլխավորությամբ։

Եզրերում նրան կօգնեն Սենադ Իբրիսիմբեգովիչն ու Դավոր Բելժոն։ 4-րդ մրցավարը Միլոշ Գիգովիչն է։ 

ՎԱՌ համակարգի պատասխանատուն Ջանլուկա Օրելիանոն է՝ Իտալիայից։ Նրան կօգնի Դանիելե Պատերնան։

Իրֆան Պելյտոն սպասարկել է Հայաստանի հավաքականի մասնակցությամբ 1 հանդիպում՝ 2020-ի սեպտեմբերին Հյս․ Մակեդոնիայի դեմ արտագնա հանդիպումը, որում մեր ընտրանին զիջեց 1։2 հաշվով։

Հիշեցնենք, որ Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Պորտուի «Դրագաու» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։ 

Նախորդ հոդվածը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը մարզադպրոցների տնօրենների հետ քննարկել է ոլորտային հարցեր
Հաջորդ հոդվածը
Հայաստանի հավաքականին մենք հարգում ենք․ Նրանք մրցունակ թիմ ունեն․ Ռոբերտո Մարտինես

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։