Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի| ԱՄՆ բաց առաջնություն․ Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ| Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան|
Գիտենք, թե ինչ խնդիրներ կարող է ստեղծել Հայաստանի հավաքականը․ Բրունու Ֆերնանդեշ
15 Նոյեմբեր 2025

Գիտենք, թե ինչ խնդիրներ կարող է ստեղծել Հայաստանի հավաքականը․ Բրունու Ֆերնանդեշ

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի Պորտուգալիա-Հայաստան խաղից առաջ տեղի է ունեցել Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի և կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի նախախաղային մամուլի ասուլիսը․

Ռոբերտո Մարտինեսի ասուլիսը ընթերցեք այստեղ։

«Պորտուգալիայի նպատակը հաղթելն է ու դա կախված չէ մրցակցից։ Մենք միշտ ենք հաղթանակի ձգտում։ Աշխարհի չեմպիոն դառնալու երազանքը երբեք չի վերանում, բայց որպեսզի այն իրականություն դառնա, պետք է հաղթել յուրաքանչյուր խաղում։ Հիմա ամենակարևորը Հայաստանին հաղթելն է»։

«Մենք արդեն խաղացել ենք Հայաստանի հետ։ Այս թիմը հարձակման գծում մեծ արագություններ ունի, իսկ կենտրոնում ուժեղ են ու ագրեսիվ։ Մենք գիտենք, թե ինչ խնդիրներ կարող են նրանք ստեղծել։ Կարևորը սեփական խաղը թելադրելն ու մեր ուժեղ կողմերն օգտագործելն է»,-նշել է կիսապաշտպանը։

Հիշեցնենք, որ Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։

 

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականին մենք հարգում ենք․ Նրանք մրցունակ թիմ ունեն․ Ռոբերտո Մարտինես
Հաջորդ հոդվածը
Ունենք խաղային ձեռագիր ու մրցունակ ենք․ Արթուր Սերոբյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։