Առնո Ավետիսյանը՝ Europe Junior Masters -ի բրոնզե մեդալակիր| Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն| Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր | Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին|
Արսեն Հարությունյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
15 Սեպտեմբեր 2025

Արսեն Հարությունյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում իրենց մրցելույթներն ավարտեցին հայ ազատոճայինները։

Հայաստանի համար միակ մեդալը նվաճեց 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որը «բրոնզե եզրափակչում» կարողացավ 7։4 հաշվով պարտության մատնել Մեքսիկան ներկայացնող Բրավո Յանգին։

Հիշեցնենք, որ որակավորման փուլում Հարությունյանը պայքարից դուրս թողեց ուկրաինացի Վլադիսլավ Աբրրամովին՝ առավելության հասնելով վերջինիս նկատմամբ 10։0 հաշվով։ 1/8 եզրափակչում հայ ըմբիշը լարված գոտեմարտում 13-8 հաշվով հաղթանակի հասավ մոնղոլ  Մունխ Բատհույագի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ, որտեղ 14-3 հաշվով ջաջախիչ հաղթանակ տարավ ԱՄՆ-ն ներկայացնող, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սփենսեր Լիի նկատմամբ։ Եվրոպայի քառակի չեմպիոնը գոտեմարտն ավարտեց ժամանակից շուտ։

Կիսաեզրափակչում Հարությունյանի մրցակիցը Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Չոնսոն Հանն էր, որին հայ ըմբիշը զիջեց 1-4 հաշվով։

25-ամյա հայ ըմբիշը չորրորդ անգամ է դառնում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա այս հարգի մեդալ էր նվաճել նաև 2021, 2022 և 2023 թվականներին։

Ազատ ոճում Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Արման Անդրեասյանը, Վազգեն Թևանյանը, Հրայր Ալիխանյանն ու Մանվել Խնձրցյանը մնացին առանց մեդալի։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Թևանյանը պարտվեց մեկնարկում
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտը նոր ֆուտբոլիստ ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։