BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Արսեն Հարությունյանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով
14 Սեպտեմբեր 2025

Արսեն Հարությունյանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Այսօր պայքարի մեջ են մտել 57 կգ քաշային ազատ ոճայինները։

Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը որակավորման փուլում մրցում էր ուկրաինացի Վլադիսլավ Աբրրամովի հետ ու 2 րոպե 17 վայրկյանում առավելության հասավ վերջինիս նկատմամբ՝ 10։0 հաշվով։ Հարությունյանի մրցակիցը 1/8 եզրափակչում մոնղոլ  Մունխ Բատհույագն է, որը առավելության հասավ Սերբիան ներկայացնող Ազամատ Տուսկաևի նկատմամբ՝ 6։4 հաշվով։

Այսօր պայքարի մեջ է մտնելու նաև 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը։

Մեր մյուս ազատ ոճայիններից Մանվել Խնձրցյանն այսօր պարտվեց սփոփիչ գոտեմարտում՝ կորցնելով բրոնզե մեդալ վաստակելու շանսը, իսկ երեկոյան պատվոհարթակին կանգնելու համար կպայքարի Արման Անդրեասյանը։

Վաղը պայքարի մեջ կմտնի Վազգեն Թևանյանը։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Մանվել Խնձրցյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում՝ զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից
Հաջորդ հոդվածը
Հարությունյանը քառորդ եզրափակչում է․ Ալիխանյանը զիջեց մեկնարկում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։