Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Հարությունյանը քառորդ եզրափակչում է․ Ալիխանյանը զիջեց մեկնարկում
14 Սեպտեմբեր 2025

Հարությունյանը քառորդ եզրափակչում է․ Ալիխանյանը զիջեց մեկնարկում

Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել 57 և 74 կգ քաշային ազատճայինները։

57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը որակավորման փուլում մրցում էր ուկրաինացի Վլադիսլավ Աբրրամովի հետ ու 2 րոպե 17 վայրկյանում առավելության հասավ վերջինիս նկատմամբ՝ 10։0 հաշվով։ 1/8 եզրափակչում հայ ըմբիշը լարված գոտեմարտում 13-8 հաշվով հաղթանակի հասավ մոնղոլ  Մունխ Բատհույագի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ԱՄՆ-ն ներկայացնող, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սփենսեր Լիի հետ։

74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը 1/16 եզրափակչում զիջեց Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Յոնես Էմամիին։ Վերջինիս եզրափակիչ հասնելու պարագայում Ալիխանյանն իրավունք կստանա անցկացնելու սփոփիչ գոտեմարտեր և պայքարելու բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար կպայքարի 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։

Վաղը պայքարի մեջ կմտնի 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ 

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Արսեն Հարությունյանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով
Հաջորդ հոդվածը
Արսեն Հարությունյանը հաղթելով Օլիմպիական փոխչեմպիոնին՝ դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։